Ինչպես շփվել նախկին տղամարդու հետ

20:11   1 հոկտեմբերի, 2016

Մի արտասվեք։

Բաժանությունները տարբեր են լինում։ Ձեզ են լքել, թե Դուք եք ցանկացել ավարտել հարաբերությունները՝ տհաճ նստվածքը կմնա բոլոր դեպքերում։ Իրեն հարգող կինը ոչ մի դեպքում չպիտի ցույց տա , որ նա վատ է։ Եթե Դուք Ձեր նախկին սիրեցյալի հետ նույ կոլեկտիվում եք աշխատում, ապա պատրաստ եղեք, որ Ձեզ կցանկանան խղճալ և սատարել։ Մի թուլացեք նույնիսկ այդ պահերին։ Փորձեք փիլիսոփայորեն մոտենալ ձեր բաժանությանը՝ Ձեզ նրա հետ լավ էր, սակայն այդ հարաբերությունները  հեռանկար չունեն։ 

Եթե դուք բաժանվել եք և ընկերներ մնացել, ասեք դրա մասին Ձեր ընկերուհիներին։ Հաջողակ և ինքնավստահ օրիորդին կարեկցանքն ու խղճահարությունը  հարկավոր չեն։ Թող շրջապատում այնպիսի տպավորություն ստեղծվի, որ Դուք լավ եք և պատրաստ եք նոր ծանոթությունների։ Նույնիսկ եթե Դուք պատրաստ չեք, չարժե ժամանակ վատնել հոգեբանական ինքնավերլուծությունների։  Բաց թողեք նախկին սիրեցյալին․ ցույց տվեք լավ տրամադրությունն այնքան ժամանակ, մինչ լավատեսությունն ու դրական մտածողությունը  կվերդառնան։ Այսպես Դուք ցույց կտաք նրան , որ շարունակում եք ապրել և երջանիկ լինել։

Պահպանեք հեռավորությունը։

Հարգանքի են արժանի միայն այն մարդիկ, ովքեր հավատարիմ են մնում իրենց խոսքին։ Նույնը վերաբերվում է հարաբերություններին։ Եթե բաժանման մասին որոշումը ձերն էր և վերջին խոսքը ասել եք Դուք՝ հավատարիմ եղեք Ձեր որոշմանը։ Հիշեք, թե որն է եղել Ձեր բաժանման պատճառը, մինչ որոշեք զանգահարել իրեն կամ ցանկանաք ժպտալ։ Միգուցե Ձեր հարաբերություններն իսկապես սպառել են իրենց, իսկ միայնությունը, որը զգում եք հիմա, կանցնի որոշ ժամանակ անց։  Տղամարդկանց մեծ մասը փաստել է, որ իրենց դուր չի գալիս, երբ նախկին կանայք կառչում են իրենցից։

Եզրակացություն՝ եղեք անհասանելի։ Բարյացակամ եղեք, մի առանձնացրեք իրեն մյուսներից՝ սա վարքի ամենալավ մարտավարությունն է բաժանումից հետո։

Հարաբերություններ մի պարզաբանեք նախկին տղամարդու հետ։

Հաճախ բաժանությունից հետո կինը դեմ առ դեմ մնում է իր վիրավորանքների և փաստարկների հետ միայնակ։ Դուք կարող եք ժամեր շարունակ վերհիշել տղամարդու այս կամ այն նոր թերությունները։ Եվ ցանկություն է առաջանում երբեմն նախատել նրան ընդհանուր ընկեների ներկայությամբ և հիշեցնել իրեն, թե որքան սխալ է եղել նա ։ Սակայն, բարձրայն արտահայտվելով , Դուք ոչ միայն  չեք ստանա սպասված բավարարվածության զգացողությունը,  այլև կնվաստացնեք ինքներդ Ձեզ շրջապատի աչքերում։ Ինչպես հայտնի է՝ հարաբերությունները պարզում է նա, ում միևնույն չէ տվյալ անձնավորությունը։ Նույնիսկ եթե վերքերը դեռ թարմ են , զսպեք Ձեզ  և հիշեք, որ այս տղամարդու հետ սիրավեպը փակված էջ է , որը չարժէ Ձեր ժամանակի նույնիսկ մեկ րոպեն։

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE