Հարսնացուի կերպարով Քիմ Քարդաշյանը՝ Wonderland magazine ամսագրի շապիկին

12:05   13 սեպտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը հայտնվել է հարսնացուի կերպարով Wonderland magazine ամսագրի շապիկին:

Այս մասին հենց ինքը աստղն է հայտնել իր Twitter–ում։

«Այոոո, շուտով կթողարկվի»,- ստորագրել է շապիկի լուսանկարը Քիմը: Ըստ երեւույթին մենք ականատես կլինենք 35-ամյա հեռուստաաստղի հերթական շատ կրքոտ ֆոտոշարքին:

Հայուհին Kenzo հագուստով է, որը 365 ֆունտ ստերլինգ արժե: Քիմի պարանոցին Cartier ապրանքանիշի կախազարդ է։ Կոշիկները Alexander McQueen ապրանքանիշից են։

Հայուհուն լուսանկարել է Պետրա Քոլլինսը:

Հիշեցնենք, որ GQ պարբերականը իր պաշտոնական կայքում հրապարակել է 2016-ի ամենասեքսուալ կանանց ցուցակը: Անկասկած այդ ցուցակում տեղ է գտել նաեւ Քիմ Քարդաշյանը, որը դարձել է GQ- ի այս տարվա շապիկներից մեկի հերոսուհին:



© NEWS.am STYLE