ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01   1 հոկտեմբերի, 2016

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելի էակն անելու է այն, ինչ ընդհանրապես նրան դուր չի գա՝ չնայած ամեն ինչ կկատարի մեծ եռանդով։ Փորձեք նրա ջանքերն ու էներգիան օգտագործել ավելի նպատակահարմար եւ միասին ավելի օգտակար գործի արեք։

ՑԼԵՐ

Հոկտեմբերի 1-ին ձեր սիրելի էակն այնքան էլ շփվող չի լինի։ Նույնիսկ եթե փորձեք նրա հետ խոսել կամ անկեղծ զրուցել, դժվար թե ձեզ մոտ ստացվի։ Բայց մի անհանգստացեք, վաղն ամեն ինչ կկարգավորվի։ Փորձեք ավելի հանդուրժող լինել այսօր։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր հետաքրքիր մարդիկ հետաքրքիր առաջարկներ կանեն, եւ դուք կսկսեք ընտրել։ Կարեւոր ու վճռական կլինի սիրելի անձնավորության խոսքը, քանզի նրա հստակ որոշումը կօգնի ընտրություն կատարել։ Դուք կհետեւեք նրա խորհրդին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Երբեմն սիրելի անձնավորության հետ հարաբերություններում պետք է ավելի վճռական եւ անգամ խիստ լինել։ Այսօր դուք մեծ կարեւորություն կտաք դրան։ Այո, դժվար է խիստ լինել մեկի նկատմամաբ, ում սիրում ես, բայց երբեմն հանուն սիրո փրկության պետք է նաեւ նման քայլերի դիմել։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հոկտեմբերի 1-ին պետք է փորձեք շատ հեռատես լինել ու հասկանալ, թե ինչպես կարող են իրադարձությունները զարգանալ, ինչ հետեւանքներ կլինեն, ինչ քայլեր կարող եք սպասել սիրելի էակից։ Զգոն եղեք, քանզի ձեր սիրելին կանգնած կարեւոր խնդրի առաջ, որի լուծումը դեռ չի գտել։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր ընտրյալը օգնության կարիք ունի։ Աստղերը հուշում են անպայման աջակցել սիրելիին՝ առանց երախտագիտության ակնկալիքի։ Թող ձեզ համար լավագույն «շնորհակալությունը» լինի սիրելիի խնդրի բարեհաջող լուծումը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Հոկտեմբերի 1-ին ուշադիր լսեք, թե ինչ է ասում սիրելի էակը՝ նույնիսկ եթե նա իսկապես շատ խոսի այսօր։ Միգուցե նրա մտքերի հոսքի մեջ գտնեք վաղուց ձեզ տանջող հարցի պատասխանը, որը կփոխի ձեր հարաբերությունների ընթացքը։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Կարիճները ուրիշների անձնական խնդիրներով ավելի շատ են զբաղվելու, քան սեփականով։ Իհարկե, դա ունի եւ իր դրական, եւ բացասական կողմերը։ Հավանաբար, դուք լուրջ խնդիրներ չեք ունենա, այդ պատճառով տարված կլինեք մյուսներին օգնելով։ Դե ինչ, կարելի է շնորհավորել ձեզ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, որ շատ ժլատ անձնավորություն է ձեր կողքին։ Սակայն միգուցե նա ոչ թե ժլատ է, այլ խնայող, ինչն այնքան էլ վատ չէ։  Քննադատելուց առաջ փորձեք ավելի անկեղծ ու անաչար լինել։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեզ անկրկնելի ու անփոխարինելի եք զգալու։ Բայց պետք չէ փորձել դա ապացուցել սիրելի էակին։ Հնարավոր է, որ ձեր խոսքերն այնքան հոգնեցնեն նրան, որ նա հակառակում համոզվի։

ՋՐՀՈՍՆԵՐ

Մի ամաչեք, ցույց տվեք ձեր զգացմունքները սիրելի էակին։ Ձեր անկեղծությունն այսօր կենսական կարեւորություն կունենա ձեր ընտրյալի համար։ Եվ ընդհանրապես ոչ միայն այսօր, անկեղծ ու բաց եղեք ձեր երկրորդ կեսի հետ։

ՁԿՆԵՐ

Հոկտեմբերի 1-ին սիրելի էակի համար շատ կարեւոր կլինի իմանալ, որ իր անկեղծությունը, զգացմունքները, հոգատարությունը իզուր չէ եւ գնահատվում է ձեր կողմից։ Արեք հնարավոր ամեն ինչ, որ ձեր սիրելի էակը զգա այդ ամենը եւ հասկանա, որ իր ջանքերը կարեւոր են ձեզ համար։



© NEWS.am STYLE