Բեն Ավետիսյանը՝ Դիանա Տոնոյանի հետ հարաբերությունների եւ առաջիկա երեք անակնկալների մասին

13:25   14 սեպտեմբերի, 2016

Բեն Ավետիսյանի երկրպագուներն արդեն մի քանի շաբաթ է, ինչ ակտիվորեն քննարկում են իրենց սիրելի դերասանի անձնական կյանքը: Տեսնելով Բենի եւ Դիանա Տոնոյանի համատեղ լուսանկարը՝ շշուկներ տարածվեցին, թե «Երանիի» աստղն ընկերուհի ունի: Եւ չնայած արդեն պարզ էր դարձել, որ Բենն ու Դիանան միասին նկարահանվել են Գեւորգ Սիրեկանյանի «Թող որ դողամ» տեսահոլովակում՝ դերասանի Facebook-յան էջում հայտնված նոր լուսանկարը կրկին շփոթմունքի մեջ գցեց նրա երկրպագուներին: Հենց նրանց հետաքրքրասիրությունը բավարարելու համար զրուցեցինք Բենի հետ.

«Ես եւ Դիանան միասին նկարահանվել ենք Գեւորգ Սիրեկանյանի տեսահոլովակում եւ նկարահանումների ժամանակ ենք ծանոթացել: Միայն այդքանը կարող եմ ասել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Բենը՝ ավելացնելով, որ շուտով իրեն երկրպագուները կտեսնեն միանգամից երեք տեսահոլովակներում:

«Երկրպագուներիս համար կարծում եմ՝ անակնկալ կլինի ինձ տեսնել միանգամից երեք տեսահոլովակներում՝ երեք կերպարներով: Բացի Գեւորգ Սիրեկանյանի տեսահոլովակից՝ ինձ կտեսնեք նաեւ Հայկ Հունանյանի եւ Մարգարիտա Բարխոյանի երաժշտական հոլովակներում»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE