Քանյե Ուեսթն ազատվել է իր հեռախոսից, որպեսզի այն չխանգարի ստեղծագործել

12:12   15 սեպտեմբերի, 2016

Ուեսթի էքսցենտրիկ արարքներով մեզ չես զարմացնի, բայց Քանյեն միշտ հաջողացնում է գերազանցել ինքն իրեն: Երեկ երեկոյան 39-ամյա ռեփերը իր Twitter–ում հայտնել է, որ ազատվել է իր հեռախոսից, որպեսզի այն չխանգարի իրեն ստեղծագործել:

«Ես ազատվել եմ իմ հեռախոսից, այնպես որ ունեմ ժամանակ եւ տեղ, որպեսզի հանգիստ ստեղծագործեմ»,- գրել է երաժիշտը:

Ի դեպ, Քանյեն բազմիցս նշել, որ հեռախոսի նկատմամբ թուլություն իրեն «ներարկել է» Քիմ Քարդաշյանը դեռ 2011 թվականին, երբ երաժիշտը եւ հայուհին դեռ միասին չէին, բայց ապագա սիրային հարաբերությունների նախադրյալներն արդեն ակնհայտ զգացվում էին:

Հիշեցնենք, որ Քանյեն հիմա հյուրախաղեր է տալիս՝ իր նոր ալբոմի աջակցության համար:  Ռեփերը, Քիմի հետ Նյու Յորքից Ֆլորիդա է մեկնել, որտեղ նրան սպասում է  Քարդաշյան-Ջեններ գերդաստանը:

Նշենք, որ Քանյեն յուրաքանչյուր համերգի ժամանակ կատարում է 30 երգ՝ իր նոր ալբոմից ու նաեւ հին երգացանկից:



© NEWS.am STYLE