Նյու Յորքում Նորաձեւության շաբաթը աստիճանաբար մոտենում է ավարտին: Պոդիումների վրա ուշադրության կենտրոնում Քենդալ Ջեններն է, որը աստիճանաբար տարբեր ցուցադրություններում առաջատար մոդելի դերում է ներկայանում:
Ահա այս անգամ էլ Նորաձեւության շաբաթվա ընթացքում Քենդալն իր ընկերուհու՝ Բելլա Հադիդի հետ միասին քայլել է պոդիումով՝ այս անգամ ներկայացնելով Ralph Lauren –ի գարուն-ամառ 2017 հավաքածուն, ու այս անգամ Բելլային բարձրակրունկ կոշիկները վատ դրության մեջ չեն դրել, ու նա այլեւս չի ընկել:
Հավաքածուն, որը շատերը «վեստերն» են անվանել, եկել էին դիտելու Ջուլիանա Մուրը դստեր հետ:
Դերասանուհին դստեր հետ նստած էր դիզայների կնոջ՝ Ռիքիի կողքին:
Ջեսիկա Ալբան` Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլիի հետ (Ռոուզին առանց Ջեյսոն Սթեթհեմի էր):
Ցուցադրությանը ներկա էին նաեւ Բրյուս Սթրինգսթինի զավակները՝ Ջեսիկան ու Էյվանը:
Ռալֆ Լորենը դուրս եկավ ցուցադրության վերջում:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Getty