Հմայիչ Քայլի Ջենները ներկայացել է ներքնազգեստով

14:10   16 սեպտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանն արդեն ուրախացրել է Snapchat–ում իր բաժանորդներին սադրիչ լուսանկարներով, որոնցում ինքն ամբողջովին մերկ է։ Միկրոբոլգում տեղադրելով փոքրիկ հոլովակ, որում մերկ Քիմը նկարահանում է ինքն իրեն` ռեալիթի շոուի աստղը հայտնում է, որ պատրաստվում է արեւայրուքի սփրեյ քսել մարմնին։

Քիմից հետ չի մնացել նաեւ կրտսեր քույրը՝ Քայլին, որը վերադարձել է Լոս Անջելես Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ավարտից հետո։

Քայլին Instagram–ում լուսանկար է հրապարակել, որում նա կեցվածք է ընդունել ներքնազգեստով իր տան ննջարանում։

Ռեալիթի շոուի աստղը ոչ մի կերպ չի մեկնաբանել իր լուսանկարը։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE