Տղամարդը վազում է այրվող տուն՝ նոութբուքը փրկելու

13:33   17 սեպտեմբերի, 2016

Նոր Օռլեանում Գիդեոնը Հոջը, իմանալով, որ իր տանը հրդեհ է բռնկվել, միանգամից շտապել է դեպքի վայր՝ փրկելու տանը եղած ամենակարեւոր իրը:

Տուն հասնելով Հոջը նկատել է 67 հրշեջների, որոնք ավելի քան երկու ժամ փորձել են մարել կրակը: Վտանգելով սեփական կյանքը՝ տղամարդը նետվել է կրակի ճիրանների մեջ՝ անտեսելով հրշեջների խոսքը, որոնք արգելում էին նրան ներս մտնել:

Եվ մինչ ոմանք չէին հասկանում՝ ինչ է կատարվում, սեփականատերը դուրս է բերել նոութբուքը, որի մեջ իր «գլուխգործոցն» էր:

«Մեկը, ով երբեւէ արվեստի գործ է ստեղծել, գիտի, որ այն անհնար է փոխարինել: Այստեղ իմ կյանքի գլուխգործոցն է»,- տեղական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում պատմել է Գիդեոնը:

Պարզվում է, 35-ամյա տղամարդը գրող է, եւ դիմել էր այդ քայլին, քանզի այված համակարգիչը իր հետ կմոխրացներ նրա երկու նովելները:

Հնարավոր է, շուտով ամբողջ աշխարհը կլսի Հոջի այն ստեղծագործության մասին, որը նա փրկեց կյանքի գնով:

 

Աղբյուրը՝ Daily Mail 



© NEWS.am STYLE