ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   19 սեպտեմբերի, 2016

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ աշխատանքը հաճույք չի պատճառի: Մի՞թե, չկա որեւէ մեկը, որը կարող է ձեզ փոխարինել: Ձեր սիրելին էլ ձեզ պես շատ կցանկանա երեկոն անցկացնել ռոմանտիկ միջավայրում:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին չի կարողանա ձեզ համար ստեղծել այն աշխարհը, որի մասին դուք երազում եք: Պատճառն այն է, որ նա այնքան էլ չի հասկանում, թե ինչի կարիք դուք ունեք: Փորձեք նրան դա հասկացնել:

ԵՐԿՎՈՐԱՅԿՆԵՐ

Այսօր վերջապես կհասկանաք, թե ինչ եք ցանկանում ձեր անձնականից, հետեւաբար նաեւ ձեր սիրելիից: Սակայն մի փորձեք այն միանգամից իրականություն դարձնել: Հնարավոր է՝ այն, ինչ այսօր ձեզ ճիշտ է թվում, վաղը սխալ թվա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր անձնական կյանքում հաջողություններ են սպասվում: Դուք՝ ինքներդ էլ չէիք կարող պատկերացնել, որ ամեն ինչ այդպես կավարտվի: Դե ինչ՝ ամուր կառչեք ձեր երջանկությունից եւ ոչ մի դեպքում այն բաց չթողնեք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ավելի մեծ ուշադրություն կպահանջի ձեզանից: Փորձեք դա նրան տալ եւ կտեսնեք, թե որքան եք երջանկացնում նրան:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ժամանակն է վերջապես որոշել, թե ինչպիսի շարունակություն պետք է ունենան ձեր հարաբերությունները: Անորոշությունը վերջին շրջանում ձեր անբաժանելի ուղեկիցն էր, պետք է վերջ դնել այդ ամենին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեզ անընդհատ թվում է, թե այն անձնավորությունը, որը ձեզ դուր է գալիս, ձեզանից շատ ավելի լավն է, եւ որ դուք նրան արժանի չեք: Իսկ ձեր մտքով չի՞ անցել, որ միգուցե նա էլ ձեր մասին է այդպես մտածում: Այնպես որ՝ մի թերագնահատեք ձեզ եւ ավելի վստահ գործեք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Լավ կլինի ազատություն տաք ձեր զգացմունքներին, այլապես դրանք կարող է կուտակվեն ձեր մեջ: Իսկ հետո դուք ձեր նեգատիվ զգացողությունները կթափեք սիրելիի վրա: Այնպես որ՝ դրանց դեմ պայքարել է պետք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեր շուրթերից լսել այն բառը, որը դուք շատ լավ գիտեք, բայց հաճախ նրան չեք ասում: Մի կողմ թողեք համառությունն ու երջանկացրեք սիրելիին: Նա արժանի է դրան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ մի բան կխնդրի: Ձեզ համար դժվար չի լինի նրա խնդրանքը կատարելը: Այնպես որ՝ մի հապաղեք եւ հնարավորության դեպքում սիրով աջակցեք սիրելիին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր եղանակային պայմանները չեն կարողանա ազդել ձեր տրամադրության վրա: Դուք երջանիկ եք, որովհետւ սիրված եք: Եթե անգամ այդպես չէ, ապա այսօր շատ հավանական է, որ կգտնեք այդ միակին:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կսկսի երկար ժամանակ քննադատել ձեր գործողությունները: Հասկացրեք նրան, որ դուք անհատականություն եք եւ ունեք ձեր սեփական կարծիքը:



© NEWS.am STYLE