Քանյե Ուեսթը պաշտոնապես գրանցվել է Instagram-ում

12:45   19 սեպտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանի ազդեցությունը չէր կարող չանդրադառնալ հանրահայտ ռեփերի վրա, ու ահա 39-ամյա երաժիշտը Twitter-ից բացի էջ է բացել նաեւ Instagram սոցցանցում. դե էլ ո՞վ, եթե ոչ Քիմը կսովորեցնի ամուսնուն գումար վաստակել:

Քանյեն Instagram–ին միացել է երեկ ցերեկը՝ հրապարակելով մեկ լուսանկար: Դեռ մարտին Քանյեն ասում էր, որ մտադիր է Instagram-ում էջ բացել:

«Ես մտածում եմ Instagram –ում էջ բացելու մասին: Բայց միայն այն պայմանով, որ ոչ ոք չի ասի ինձ, թե ինչ դնեմ իմ միկրոբլոգում: Դա իմ գործն է, իմ արվեստը»- գրել էր այն ժամանակ Twitter–ում ռեփերը:

Ի դեպ հիշեցնենք, որ W magazine ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկն ու էջերը Քանյե Ուեսթին են նվիրված: 

Աղբյուր Daily Mail

Լուսանկարներ՝ Xposure, INF Photo

A photo posted by Kanye West (@kanyewest) on



© NEWS.am STYLE