Ամուսինս չէր պատկերացնում, որ այդքան կտրուկ կփոխվեմ. Ջուս

14:05   19 սեպտեմբերի, 2016

Ջուսը չի դադարում զարմացնել: Երեկ երգչուհին Facebook-ի իր էջում տեղադրեց մի լուսանկար, որից պարզ երեւում էր, որ նա դիմել է իր հերթական խենթ ոճափոխությանը, ինչն էլ նոր թեմա հանդիսացավ Ջուսի հետ զրույցի համար: Երգչուհին ոչ միայն պատասխանեց մեր հարցերին, այլեւ տրամադրեց բացառիկ լուսանկարներ, որոնք էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Մազերս երեկ եմ կտրել: Քանի որ ես շիկահեր եմ, գունաբացումը փչացնում է մազերս, այդ պատճառով էլ իմ վարսահարդար-ոճաբան Սերժ Հարությունյանը որոշեց ամբողջովին փոխել իմ կերպարը: Կարծում եմ՝ հիանալի ստացվեց, որովհետեւ ինձ սկսեցին գրել տարբեր երկրների ոճաբանները: Չէի էլ պատկերացնում, որ մարդկանց այդքան շատ դուր կգա իմ կարճ սանրվածքը ու չէի պատկերացնում, որ այն կսազի ինձ, բայց ես միշտ վստահում եմ իմ ոճաբաններին եւ նրանց ոսկե ձեռքերի շնորհիվ միշտ ներկայանում եմ յուրովի»:

Ջուսը եւ Սերժ Հարությունյանը

Ջուսից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես ամուսինն արձագանքեց՝ տեսնելով իր հերթական ոճային փոփոխությունը.

«Ամուսինս չէր պատկերացնում, որ այդքան կտրուկ կփոխվեմ: Տեսնելով նոր սանրվածքս՝ զարմացավ, բայց հետո սովորեց դրան եւ ասաց, որ այսպես ավելի եմ գեղեցկացել»:

Ինչպես յուրաքանչյուր կին՝ Ջուսը եւս մի փոքր հուզմունքով է բաժանվել իր վարսերից.

«Մազերս այնքան էլ երկար չէին, բայց երբ Սերժ Հարությունյանը կտրում էր դրանք, անկախ ինձանից փշաքաղվեցի: Բայց ես միշտ վտահում եմ Սերժին եւ երբեք չեմ սխալվում»:

Ի դեպ, երգչուհին ունի նաեւ ստեղծագործական նորություն.

«Այս շաբաթ կթողարկվի իմ նոր տեսահոկլովակը, որը կոչվում է «Հայաստան»: Այն ինձ համար նոր ոճում է, այսպիսին ինձ դեռ չէիք տեսել: Այս տեսահոլովակը նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE