Առնոլդ Շվարցենեգերի որդին ինքն իրեն ծննդյան օրվա առթիվ Քանյե Ուեսթի հավաքածուից կոշիկ է նվիրել

14:32   19 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 18-ին Առնոլդ Շվարցենեգերի որդին Փաթրիքը 23 տարեկան դարձավ: Փաթրիքը նախապես գիտեր, թե ինչ նվեր է ուզում ծննդյան օրվա առթիվ, դրա համար էլ ինքն իրեն նվեր է արել:

Տղան պատվիրել է Adidas կոշիկ Քանյե Ուեսթի Yeezy հավաքածուից:

Օրերս Փաթրիքն ընկերների հետ բասկետբոլ էր խաղում ու խաղից հետո հայտարարել է, որ այլեւս չի դիպչի գնդակին քանի դեռ ինքն իրեն Ուեսթի հավաքածուից մարզակոշիկ չի նվիրել:

Քալիֆորնիայի նախկին նահանգապետի որդին ստիպված չեղավ երկար սպասել պատվերին, հենց ծննդյան օրը Փաթրիքը ստացավ բաղձալի կոշիկը, ինչի մասին տեղեկացրեց Twitter–ի իր բաժանորդներին:

«Բավականին արագ ստացա, շնորհակալություն Adidas –ին ու Քանյե Ուեսթին» - գրել էր Փաթրիկը:



© NEWS.am STYLE