VARDA. Քանի՞ պարկեշտ լուսանկար է պետք հրապարակել վարկանիշդ «մաքրելու» ու պարկեշտ աղջկա համբավ ձեռք բերելու համար

16:07   19 սեպտեմբերի, 2016

Մի քանի օր առաջ պարուհի VARDA –ն ուրախացրել է իր Instagram-ի բաժանորդներին հրապարակելով կրքոտ լուսանկարներ:

Բայց ինչ- որ բան զայրացրել է աղջկան ու իր լուսանկարներից մեկի տակ նա հետևյալ մեկնաբանությունն է գրել.

«Իմ լուսանկարներից մեկի տակ ես նման մեկնաբանություն կարդացի. «Մի՛ փչացրու քո հեղինակությունը նման լուսանկարներով»:

Այսինքն եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք՝ ստացվում է, որ վարկանիշը պարկեշտ լուսանկարնե՞րն են: Եվ քանի՞ պարկեշտ լուսանկար է պետք հրապարակել, սեփական վարկանիշը «մաքրելու» ու պարկեշտ աղջկա համբավ ձեռք բերելու համար: Հասկացեք վերջապես, որ պետք է ոչ թե կազմին նայել, այլ բովանդակությունը կարդալ: Իսկ քանի դեռ դուք մարդկանց գնահատում եք զտված լուսանկարներով ու «ճիշտ կազմով»՝ դուք ստիպված կլինեք սիրահարվել «գառան մորթով գայլերին»:

Ես 31 տարեկան եմ ու չեմ ուզում ստել ոչ ինձ, ոչ էլ ձեզ: Ինձ դուր է գալիս իմ բնույթը ու ես պարզապես ինձ թույլ եմ տալիս հավատարիմ լինել ինքս ինձ» -գրել է բարկացած աղջիկը:



© NEWS.am STYLE