Հիասքանչ Քիմ Քարդաշյանը Մայամիում 500 դոլարանոց Givenchy մորթով հողաթափիկներով

12:36   20 սեպտեմբերի, 2016

Հիմա պարզ է, թե ինչու Քանյե Ուեսթը առանձնապես չէր գովազդում իր հյուրախաղերը:Ուր էլ որ հայտնվի ռեփերը իր կնոջ հետ՝ տեղի մամուլի ուշադրությունը անմիջապես նրա վրա է սեւեռվում:

Եվ մինչ Մայամիում Քանյեն մեկը մյուսի հետեւից ցնցող համերգներ է տալիս իր նոր ալբոմին աջակցելու համար, Քիմ Քարդաշյանն էլ ամեն անգամ իր տեսքով ու նորանոր կերպարներով է ցնցում մարդկանց:

Եվ այսպես այս անգամ Քիմն ամբողջովին սեւազգեստ էր, բայց պապարացիների ուշադրությունը գրավել էին մորթով հողաթափիկները ( ինչ -որ բան ինձ հուշում է, որ դա մեզ մոտ Հայաստանում նորաձեւ կդառնա):

Բնականաբար Քիմը ոչ թե մետրոյի ստորգետնյա անցումից գնված ինչ -որ հասարակ հողաթափիկներով էր հայտնվել, այլ Givenchy ապրանքանիշի մորթով հողաթափիկներով, որոնք 500 դոլար արժեն:

Ի դեպ, քիչ ավելի վաղ հայուհին իր կայքում պատասխանել էր քննադատներին, որոնք դժգոհել էին մերկանալու ու թեթեւ, թափանցիկ հագուստ հագնելու՝ աստղի կրքից: «Ես թքած ունեմ»,- սկսել է Քիմը,- «Ես միշտ էլ պաշտել եմ թափանցիկ ու թեթեւ կտորները»:

Ի դեպ, այս տարի ավելի վաղ, Քիմն իր կայքում երկրպագուներին հայտնել էր իր լուսանկարների հաջողության գաղտնիքը:

«Լսեք, ես ուզում եմ ձեզ պատմել իմ գաղտնիքը, թե ինչու են իմ լուսանկարները այսքան հաջող ստացվում, կամ ավելի ճիշտ՝ ինչու է իմ կուրծքը լուսանկարներում այդքան հաջող ստացվում: Լուսանկարները պետք է այնպես անել, որ կուրծքը մեծ ու ձիգ թվա, դրա համար մի քիչ աշխատել է պետք, բայց արդյունքը դրան արժե, LOL»,- գրել էր այն ժամանակ Քիմը:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ MiamiPixx, Famefly.net



© NEWS.am STYLE