Անկախություն է այն, որ իմ ապագա երեխաները հայրենիքում կծնվեն. Լիա Զախարյան

14:15   21 սեպտեմբերի, 2016

Դերասանուհի Լիա Զախարյանը եւս դասվում է «Անկախության սերունդի» ներկայացուցիչների շարքին: Այժմ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհին նշում է.

«Նման գնով, նման հերոսների կողմից անկախություն ձեռք բերած երկրում անհնար է, որ քեզ չզգաս անկախության սերունդ ու չհպարտանաս… Այն, որ մենք ունենք մեր հավատքը, կրոնը, լեզուն, դրոշն ու հիմնը, այն փաստը, որ ստրկացած չենք՝ դա արդեն հաղթանակած անկախություն է:

Անկախություն է այն, որ իմ ապագա երեխաները հայրենիքում կծնվեն, հայերեն կխոսեն, հայկական մշակույթով եւ ավանդույթներով կդաստիարակվեն, կճանաչեն ու կհպարտանան մեր հերոսներով ու կշարունակեն շենացնել մեր հայրենիքը»:

Լիան այսօր տեսնում է ազատ եւ անկախ Հայաստան: Դերասանուհին վստահ է.

«Վաղն էլ եմ նույնը տեսնելու ու միշտ...»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE