Անկախությունն, առաջին հերթին, նշանակում է ազատություն. Եվա Բաղդասարյան

15:15   21 սեպտեմբերի, 2016

«Փոխնակ մայրը» հեռուստասերիալում Էլենին մարմնավորող դերասանուհի Եվա Բաղդասարյանը հպարտ է, որ ծնվել է անկախ Հայաստանում:

«Իմ եւ իմ հասակակիցների բախտը բերել է՝ ծնվել անկախ Հայաստանում եւ լինել ազատ, ինչի համար շատ ուրախ եմ»,-ասում է 22-ամյա դերասանուհին:

Եվայի համար անկախությունն առաջին հերթին նշանակում է ազատություն.

«Դա յուրաքանչյուր մարդ պետք է ունենա: Ինձ համար այդ փաստը շատ կարեւոր է, որովհետեւ եթե չլինես ազատ, չես կարող քեզ լիարժեք զգալ»:

Դերասանուհին առաջնահերթ մեր երկիրը ցանկանում է տեսնել խաղաղության եւ համերաշխության մեջ.

«Կցանկանայի արթնանալ եւ լսել, որ չկա ոչ մի վտանգ ու պատերազմ»:

Ինչպես շատերը՝ Եվան եւս սեպտեմբերի 21-ին գնում է Հանրապետության հրապարակ եւ մասնակցում տոնին:

«Շնորհավորում եմ բոլորիս այս կարեւոր տոնի՝ անկախության 25-ամյակի առթիվ»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE