Ջենիֆեր Էնիսթոնը Փիթի ու Ջոլիի ամուսնալուծության մասին «Դա կարմա է»

14:34   21 սեպտեմբերի, 2016

Այո, Էնիսթոնն բնականաբար չէր զսպի իրեն ու կմեկնաբաներ: Չէ՞ որ ժամանակին Անջելինա Ջոլին էր նրանից խլել Բրեդ Փիթին:

Էնիսթոնն ամուսնացել էր Փիթի հետ 2000-ին, իսկ 2005-ին նրանք բաժանվել էին, քանի որ Բրեդ Փիթը «Տեր ու տիկին Սմիթներ» ֆիլմի նկարահանումներից հետո սիրահարվել էր Էնջիին ու մոռացել Ջենի մասին: Դե իսկ հիմա եկել է Էնիսթոնի չարախնդության պահը, որը չի կարողացել զսպել իրեն ու ինչպես Us Weekly –ն է գրում՝ վկայակոչելով Ջենիֆերի ընկերներին, ասել է .

«Սա կարմա է»:

Աղբյուրները հայտնում են, որ 47-ամյա Էնիսթոնը շատ գոհ է իրադարձությունների այս զարգացումից, քանի որ երբեք չի կասկածել, որ այդ ամուսնությունը լավ ավարտ չի ունենա:

The Post-ն էլ գրում է, որ ինսայդերների փոխանցմամբ Էնիսթոնը միշտ պնդել է, որ Ջոլիի ու Փիթի ամուսնալուծությունը միայն ժամանակի հարց էր: Ջենը վստահ է եղել, որ Ջոլին Փիթին փոխարինող կգտնի (Էնիսթոնի գլխի հետ հաստատ մի բան այն չէ):

«Էնիսթոնի շրջապատում բոլորը գիտեն, որ նա Ջոլիին «մանիպուլացնող» է անվանում: Բայց Ջենը ամեն դեպքում երջանկություն է մաղթում Փիթին»,- հայտնում են ինսայդերները:



© NEWS.am STYLE