Ծնվելուն պես զգացել եմ անկախության շունչը. Ասյա Հովսեփյան

18:02   21 սեպտեմբերի, 2016

Դերասանուհի Ասյա Հովսեփյանի խոսքով՝ ինքը անկախության շունչը զգացել է լույս աշխարհ գալուց անմիջապես հետո: Անկախության սերունդի վառ ներկասյացուցիչը նշում է.

«Ծնվելով անկախ Հայաստանում զգացել եմ ազատ ու անկախ երկրում ապրելու բերկրանքը: Ծնվելուն պես՝ զգացել եմ անկախության շունչը: Բոլոր մանկիկների նման ես եւս կապված եմ եղել մորս բույրի ու քնքշանքի հետ, այնպես, ինչպես հիմա կապված եմ հայրենիքիս հետ»:

 Ասյան դեռ մանկուց անկախությունն ասոցացրել է վանդակի հետ.

«Ասես, վանդակի կողփած դուռը բացվում է եւ լույսը վազում է դեպի քեզ»:

 «Թաքնված սեր» հեռուստասրիալի դերասանուհին ասում է՝ այսօր տեսնում է միայն երեւակայական Հայաստան.

«Առայժմ իմ հայրենիքի հետ կապված ունեմ միայն ու միայն երազանքներ, իսկ վաղը հուսով եմ՝ այդ երազանքները կիրականանան՝ արդարացնելով սպասելիքներս»:

Դերասանուհին առաջնահերթ խաղաղություն եւ տոկունություն է մաղթում Հայոց բանակին եւ մեր հերոսներին.

«Նրանք մեր հպարտությունն են, իսկ նրանց սխրագործությունները հավիտենական են: Դրանք դեռ սերնդեսերունդ փոխանցվելու են…»:

Անկախ նրանից տոնական է օրը, թե ոչ՝ Ասյան սիրում է զբոսնել Երեւանի փողոցներով.

«Սիրում եմ նստել բարձրունքում գտնվող սրճարաններից մեկում եւ վայելել կաթով սուրճ… հենց դա է անկախության ոգին»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE