Լեդի Գագայի նոր տեսահոլովակը երկու օրում ավելի քան երկու միլիոն դիտում է հավաքել

11:33   22 սեպտեմբերի, 2016

Երեկ իր Youtube LadyGagaVEVO ալիքով հանրահայտ երգչուհին ներկայացրել է Perfect Illusion երգի տեսահոլովակը:

30-ամյա երգչուհին նշում է, որ երգի համահեղինակներն ու համապրոդյուսերներն են Մարկ Ռոնսոնը, Քեւին Փարկերը ու BloodPop ձայնագրման ստուդիան:

Երգը ընդգրկված է երգչուհու նոր ալբոմում, որի թողարկմանը երկրպագուները տարեվերջին են սպասում:

Ինչ վերաբերում է բուն երգին, այն նվիրված է «կոտրված սրտին»:



© NEWS.am STYLE