Թաթար հայտնի երգչուհին կիսամերկ պարել է Թաթարստանի գլխավոր մզկիթում

11:05   22 սեպտեմբերի, 2016

Հայտնի թաթար երգչուհին պարել է Թաթարստանի գլխավոր մզկիթում, գրում է Life.ru–ն: 

Երգչուհի Ռեզեդա Գանիուլինայի տեսահոլովակը, որտեղ նա կիսամերկ նկարահանվել է Բոլգար քաղաքում Սպիտակ մզկիթի կողքին, Ռուսաստանում նոր սկանդալի պատճառ է դարձել:

«Խայտառակություն թաթար ժողովրդի համար,- տեսագրությունն այսպես է բնութագրել Կազանի թաթարների կողմից իսլամի ընդունման 1000-ամյակի պատվին կառուցված Զակաբանյան մզկիթի հոգեւոր առաջնորդ Սեյջագֆար Լուտֆուլլինը,- Սպիտակ մզկիթի՝ ամբողջ աշխարհի թաթար մուսուլմանների գլխավոր սրբավայրի տարածքում սրբապղծություն է տեղի ունենում, Ալլահի տունը պղծվում է: Ոչ մի հավատացյալ մարդ թույլ չէր տա նման սրբապղծություն իր կրոնի հանդեպ»:

Հոգեւորականը դիմել է պարուհուն՝ նախազգուշացնելով որ պետք է անհապաղ մեղքերը քավել Ալլահի առաջ ու այդ տեսագրությունը ջնջել սոցցանցերից ( նշենք, որ Գանիուլլինայի խոսքով, տեսահոլովակը մի քանի օր առաջ հայտնվել է հանրապետական հեռուստաալիքների եթերում):

Երգչուհին ինքը դեռ հրաժարվում է որեւէ կերպ մեկնաբանել բորբոքված սկանդալը:



© NEWS.am STYLE