«Անջելինա Ջոլին խելագար է». Բրեդ Փիթը մտադիր է բուժօգնության դիմել

16:32   22 սեպտեմբերի, 2016

Մինչ Փիթն ու Ջոլին ամուսնալուծվեն՝ մենք ամբողջ աշխարհով կխելագարվենք: Այս խմորն, ինչպես ասում են, դեռ շատ ջուր կքաշի: Աստղերի ապահարզանի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Փիթին մեղադրում են երեխաների հետ դաժան վերաբերմունքի մեջ, իսկ 52-ամյա դերասանը մտադիր է բուժօգնության դիմել՝ ամուսնությունը փրկելու համար:

Բրիտանական The Sun–ը գրում է, որ իր որոշման մասին Բրեդը ընկերներին է պատմել՝ հավելելով՝ ««Էնջին խելագար է,ես մինչեւ հիմա սիրում եմ նրան»:

Դերասանը խոստովանել է, որ իրոք թեթեւ թմրանյութեր է օգտագործել ու երբեմն ոգելից խմիչք, բայց միշտ լավ հայր ու ամուսին է եղել ու բռնությունների չի դիմել:

«Բրեդին շատ պետք է,ո ր Անջելինան նրան եւս մեկ հնարավորություն տա: Նա ասել է, որ պատրաստ է բուժում անցնել՝ կախումներից ազատվելու համար: Բրեդը առաջվա նման խենթի պես իրում է Անջելինային: Նա պաշտում է կնոջը ու երբեք միտումնավոր չի փորձել նրան ցավ պատճառել: Նրան դուր չեն գալիս Էնջիի խորհրդականները նրա քաղաքական կարիերայում, Էնջին, Փիթի կարծիքով, չպետք է լսի նրանց խորհուրդները»,- ասել է բրիտանական պարբերականին ինսայդերը:

Աստղային ամուսինների ընկերները հաստատել են, որ դերասանն իրոք երբեմն չարաշահել է ոգելից խմիչքը: «Այո, նա երբեմն խմում էր ու թմրախոտ ծխում: Եղել են վեճեր, երբ նա ձայնը բարձրացնում էր: Բայց նա գիտի իր թերությունների մասին ու փորձում է շտկել դրանք»,- հավելել է աղբյուրը:



© NEWS.am STYLE