Մայքլ Քեյնի հայաստանյան հետքերով. որտե՞ղ է եղել դերասանն ու ի՞նչ ուտեստներ է համտեսել (ֆոտո)

16:04   22 սեպտեմբերի, 2016

Երեկ երեկոյան Մայքլ Քեյնի Twitter-ի գրառումը ցնցեց համացանցի հայկական տիրույթները: Հոլիվուդյան դերասանը Երեւանում էր:

«Ողջույն գեղեցիկ Հայաստանից»,-գրել էր նա:

Մինչ «Բեթմեն» եւ մի շարք այլ ֆիլմերից հայտնի դերասանի երկրպագուները փորձում էին պարզել նրա գտնվելու վայրը` Քեյնը հանդես եկավ նոր գրառմամբ` տեղեկացնելով, որ արդեն լքում է Հայաստանը եւ մեկնում է Լոնդոն:

Այնուամենայնիվ, մեզ հայտնի էր դարձել, որ մեկնելուց առաջ հոլիվուդյան աստղը հասցրել էր ընթրել «Դոլմամա» ռեստորանում:

NEWS.am STYLE-ն այսօր այցելեց ռեստորան եւ դերասանի այցի մանրամասների շուրջ զրուցեց «Դոլմամա»-ի տնօրեն Ժիրայր Ավանյանի հետ.

«Դերասանն այստեղ էր եկել կնոջ հետ։ Մեզ մոտ նա համտեսել է գառան թիակ, սմբուկով ռոլիկներ, լոլիկ, այծի պանիր, ինչպես նաեւ դոլմա է համտեսել եւ ըմպել է կարմիր գինի։ Դերասանը շատ գոհ էր հյուրասիրությունից։ Նրան ամենից շատ դուր է եկել գառան թիակը»,-նշեց պարոն Ավանյանը՝ ավելացնելով, որ տեղյակ չէ, թե ինչու էր Քեյնը այցելել Երեւան, սակայն նրա այցը ռեստորան, անակնկալ է եղել անձնակազմի համար։

Ժիրայր Ավանյանը նաեւ մեզ տրամադրեց բացառիկ լուսանկարներ՝ դերասանի եւ նրա տիկնոջ հետ։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE