VARDA-ն՝ իր ակումբի մասին, որտեղ տղամարդկանց մուտքն արգելված է. NEWS.am STYLE-ի Exclusive-ը

12:12   23 սեպտեմբերի, 2016

Տաղանդավոր պարուհի VARDA-ն երեկ իր Instagram-ում ներկայացրել է նոր ամսագիրը, որը նրա անունն է կրում: Պարբերականի առաջին քավերը զարդարում է հանրահայտ ԿՎՆ-ական եւ Comedy Woman-ի ռեզիդենտ Եկատերինա Վարնավան: Ամսագրի շնորհանդեսը տեղի կունենա VARDA-ի ակումբի բացման ժամանակ: Ակումբի եւ ամսագրի մասին որոշեցինք զրուցել պարուհու հետ, որը մեզ տեղեկացրեց իր ապագա պլանների մասին:

«VARDA Ladies Club-ի բացման նախօրեին ստեղծվեց կանացի ամսագիրը, որում ամփոփված են գեղեցկության գաղտնիքները, ոգեշնչող պատմություններ եւ հետաքրքիր փաստեր: Այն ամենն, ինչ հետաքրքրում է աղջիկներին: Ամսագիրը խելացի է ստացվել, գեղեցիկ եւ լի հումորի զգացումով:

Առաջին համարի շապիկին Կատյա Վարնավան է, նրա հետ անձամբ ես եմ հարցազրույցը վարել: Մենք խոսել ենք ամուսնության, բարդույթների, սիրո, աշխատանքի եւ, իհարկե, պարերի մասին»,- ասում է VARDA-ն։

Ինչ վերաբերում է սեփական ակումբի բացմանը, նա ասաց.

«Շատ շուտով տեղի կունենա երկար սպասված իրադարձությունը՝ VARDA Ladies Club-ի բացումը: Մեր առաքելությունն է յուրաքանչյուր կնոջ մեջ Աստվածուհու բացահայտումը: Մեզ հասու է ամենակարճ ճանապարհը, որն անցնել ենք առաջարկում նաեւ ձեզ՝ չհանելով բարձրակրունկները: Եվ ամենակարեւորը՝ դա Կանացի ակումբ է: Տղամարդկանց մուտքն արգելված է»։

«Մեր ակումբի հիմնական ուղղությունն, իհարկե, պարերն են՝ pole-dance, stretching, body ballet, fly gymnastic, anti gravity, belly dance»,- մեր հետաքրքրությունը շարժեց VARDA-ն:



© NEWS.am STYLE