Քիմ Քարդաշյանն ուզում է իրավաբանական ֆակուլտետ ընդունվել

10:15   23 սեպտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը դեռ չի պատասխանել ռեփեր The Game–ի հայտարարությանը, որը երեկ բոլորին հայտնել էր, թե քնել է Քիմի, Քլոեի եւ Բլեք Չայնայի հետ։

Բայց լույս է տեսել Wonderland magazine ամսագիրը, որի շապիկն ու էջերն այս ամիս զարդարել էր ռեալիթի շոուի աստղը։ Պարբերականին տված հարցազրույցում հայուհին պատմել է իր պլանների մասին։ Պարզվում է, որ Քիմը երազում է կրթություն ստանալ եւ պատրաստվում է կյանքի կոչել դա, հենց որ ազատ ժամանակ ունենա։

Քիմը շատ է ուզում իրավաբան դառնալ, քանի որ նրա հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հայտնի փաստաբան էր։

«Ես շատ եմ ուզում իրավաբանական ֆակուլտետ ընդունվել։ Պաշտում եմ հեռուստացույցով դիտել սպանությունների բացահայտման մասին շոուները։ Ես կուզեի դատական քննիչ դառնալ եւ ապրել նորմալ կյանքով։ Մանուկ հասակում ես հետաքրքրությամբ հետեւում էի հորս աշխատանքին»,– խոստովանել է Քիմը։

Սակայն Քիմն անգամ քոլեջը չի ավարտել։ Հայուհին ընդամենն ավարտել է Marymount High School–ը, որը Լոս Անջելեսում աղջիկների կաթոլիկ դպրոց է։ Ի դեպ, Քրիս Ջենների 6 երեխաներից քոլեջն ավարտել է միայն Քորթնին։

Քիմը նաեւ հավելել է, որ հույս ունի իր երեխաների մոտ գիտելիքի նկատմամբ նման ուժեղ ձգտում տեսնել։

«Ես պատրաստվում եմ պահանջկոտ մայր լինել։ Հնարավոր է, իմ երեխաներից մեկը կցանկանա քննիչ դառնալ»,– ասել է Քիմը։



© NEWS.am STYLE