Հմայիչ Իրինա Շեյքը, աննման Նաոմի Քեմփբելլը, գեղեցկուհի Ադրիանա Լիման Versace-ի գարուն-ամառ 2017 ցուցադրությանը

12:15   24 սեպտեմբերի, 2016

Միլանում նորաձեւության շաբաթը նոր զարգացումներ է ապրում: Gucci-ի ցուցադրությունը, հարձակումը Ջիջի Հադիդի վրա, սեքսուալ Իրինա Շեյքը Moschino-ի ցուցադրությանը. թվում էր` էլ ինչով մեզ կզարմացնեն նորաձեւության հանրահայտ իտալական տները: Եվ ահա ձեզ Versace-ի գարուն-ամառ 2017 հավաքածուի ցուցադրությունը, որը կարելի է բնութագրել մեկ բառով` սեքսուալություն:

Իրինա Շեյք/Դաուտցեն Կրեզ

Դոնաթելլա Վերսաչեի ստեղծագործությունները ներկայացնելու համար պոդիում է բարձրացել աստղերի մի ամբողջ աստղաբույլ` Շեյք, Նաոմի, Ադրիանա Լիմա, Դաուտցեն Կրեզ, Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրեր, Ջորդան Դանն:

Բելլա Հադիդ/Ջիջի Հադիդ 

Մոդելները ներկայացել են վառ եւ քիպ` շղթայով կոմբինեզոններով եւ տաբատով կոստյումներով, ինչպես նաեւ գունագեղ մինիներով: 

Ադրիանա Լիմա/Նաոմի Քեմփբելլ 

Աղբյուրը` Vogue



© NEWS.am STYLE