Ռոբ Քարդաշյանն ապագա կնոջը կարմիր Ferrari է նվիրել

16:14   24 սեպտեմբերի, 2016

Ռոբ Քարդաշյանը եւ Բլեք Չայնան իրենց երեխային են սպասում, հայտնի է, որ զույգը դուստր է ունենալու: Եվ մինչ ամբողջ աշխարհը հետեւում է Ջոլիի եւ Փիթթի ամուսնալուծության զարգացումներին, Ռոբը սիրուհուն երես է տալիս թանկարժեք նվերներով:
Ռոբ Քարդաշյանը հավանաբար սիրելիին կարմիր Ferrari է նվիրել, որովհետեւ Չայնան իր Snapchat-ում հրապարակել է մեքենայի եւ բանալիների լուսանկարը:

«Էստեղ նայեք», - լուսանկարի տակ գրել է աղջիկը:

Այս պատմության մեջ տարօրինակ է այն, որ բոլորովին վերջերս նման Ferrari են առգրավել ռեփեր Tyga-ից (Չայնայի երեք տարեկան որդու` Քինգ Կաիրոյի հայրը, ներկայումս Քայլի Ջենների ընկերն է):

Այդ ժամանակ մեքենան առգրավել էին, որովհետեւ ռեփերը չէր կարողացել վճարել մեքենայի համար, սակայն Քայլին իր հերթին պնդում է որ ինքը թաքցրել է մեքենան, որովհետեւ սիրելիին նոր Bentley է նվիրել:

Այս ընտանիքի հետ հաստատ չես ձանձրանա:

Աղբյուրը` Daily Mail



© NEWS.am STYLE