«Հասկանում եմ, դուք հայկական ազգանուն ունեք, դուք այնտեղ բոլորին խորովածի համար թրատում եք». Գարիկ Խառլամովը` Յանա Եգորյանին Comedy Club-ում

15:15   24 սեպտեմբերի, 2016

Նման եղանակին ծիծաղը մեզ պետք է, ինչպես արեւը: Comedy Club-ի հերթական թողարկման հյուր են դարձել ռուսաստանյան օլիմպիական մարզիկները, որոնք Ռիոյում ոսկե մեդալներ են նվաճել: Հյուրերի թվում է եղել նաեւ բոլորի կողմից սիրված 22-ամյա սուսերամարտիկ Յանա Եգորյանը:

Շոուի վարողներ Գարիկ Խառլամովը եւ Պավել Վոլյան որոշել են Յանային բեմ հրավիրել, որտեղ Յանան ցուցադրել է իր վարպետությունը:

«Չեմ հասկանում, թե ինչպես են աղջիկները սուսերամարտ սովորում: Հասկանում եմ` դուք հայկական ազգանուն ունեք, դուք այնտեղ բոլորին խորովածի համար թրատում եք», - կատակել է Խառլամովը:



© NEWS.am STYLE