Ինձ միշտ թվացել է` ես իմ հոր պես լավ դերասան չեմ կարող դառնալ. Մայքլ Դուգլասն այսօր նշում ծննդյան 72-ամյակը

18:02   24 սեպտեմբերի, 2016

Ամերիկացի հայտնի դերասան եւ պրոդյուսեր Մայքլ Դուգլասն այսօր նշում է ծննդյան 72-ամյակը:

Օսկարակիր դերասանը ճանաչում է ձեռք բերել «Սան Ֆրանցիսկոյի փողոցները» հեռուստասերիալից հետո: Շատերին նա հայտնի է` որպես հոլիվուսյան աստղ Քըրք Դուգլասի որդի: ինչպես ասում են` պտուղը ծառից հեռու չի ընկնում:

Հայտնի ընտանիքի հայտնիությունն էլ ավելի կատարյալ դարձավ Մայքլի եւ հոլիվուդյան գեղեցկուհի Քեթրին Զետա-Ջոնսի ամուսնությամբ: Ի դեպ, նա եւս այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Սակայն Քեթրինի մասին կխոսենք քիչ ավելի ուշ:

Իսկ այս պահին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մայքլ Դուգլասի ամենահայտնի մտքերից մի քանիսը:

«ինձ հիացնում է Չիկագոյի բնակչությունը: Մինչ Հոլիվուդը չափազանցնում է, իսկ Նյու Յորքը` խոսում, Չիկագոն աշխատում է»:

«Դերասանները հաճախ բարձր են գնահատում ամեն ինչ»:

«Դերասանուհիներն ավելի շատ են վախենում այն փաստից, որ իրենց կարող են չսիրել: Իսկ ինձ դա այդքան էլ չի մտահոգում»:

«Միայն ընտանեկան ճգնաժամը, հատկապես, ամուսնալուծությունը կարող է քեզ ստիպել արժեքավորել կյանքդ»:

«Շատ կարեւոր է սխալներ գործելը: Դրանք ապրում են այնքան, մինչեւ ինքդ ես ձերբազատվում դրանցից»:

«Արվեստը կյանքի ցնծությունն է»:

«Կան որոշ կանայք, որոնց դուր են գալիս տարիքով տղամարդիկ, բայց նրանք փոքրամասնություն են կազմում»:

«Ինձ միշտ թվացել է` ես իմ հոր պես լավ դերասան չեմ կարող դառնալ: Ահա, թե ինչու երկար ժամանակ խուսափել եմ նկարահանումներից»:

«Եթե քեզ չի հուզում աշխատանքդ, ուրեմն իմաստ չկա այն կատարել»:

«Համբերություն ձեռք բերելը հեշտ գործ չէ»:

Սյունե Առաքեյան



© NEWS.am STYLE