Աստղային street style. ինչպե՞ս է առօրյայում հագնվում Ջոնի Դեփի գեղեցկուհի դուստրը (ֆոտո)

18:02   25 սեպտեմբերի, 2016

Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի գեղեցկուհի դուստրը` Լիլի-Ռոուզ Դեփը, շոու-բիզնեսում իր քայլերը սկսեց անել ոչ վաղ անցյալում: Սակայն արդեն այսօր աղջիկը աստղ է համարվում, քանի որ նրան ճանաչում են բոլորը, իսկ ամենահեղինակավոր բրենդները գեղեցկուհուն ցանկանում են տեսնել` որպես իրենց ապրանքանիշի դեմք:

Լիլիի հմայքը կանխատեսելի է: Չէ՞ որ, նրա ծնողներն էլ մեկը մյուսից հմայիչ եւ խարիզմատիկ են:

Աղջնակի ոճը, կարծես թե, եւս մեծ ազդեցություն է կրում հենց հայտնի ծնողներից: Լիլիին փողոցում կարելի է տեսնել հիմնակամում հարմարավետ եւ casual ոճի հագուստով ու սանրվածքով:

Նիհարակազմ եւ նուրբ աղջիկն իր կանացիությունը չի կորցնում ոչ մի կերպարում: Այդ կերպարներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE