Քիմ Քարդաշյանը հերքել է այն լուրերը, որ ինքը մտադիր է Դոնալդ Թրամփի օգտին քվեարկել

15:16   25 սեպտեմբերի, 2016

Մեր ուղեղները, ինչպես տեսնում եք, զբաղված են ոչ միայն Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի ամուսնալուծությամբ: Radar պորտալը հրապարակել էր մի ռեվյու, որում նշել է, որ Քիմ Քարդաշյանը որոշել է այս անգամ չքվեարկել դեմոկրատների օգտին:

Իբրեւ 35-ամյա հեռուստաաստղը մտադիր է իր ձայնը Դոնալդ Թրամփին տալ:
«Քիմը չի ուզում Հիլարիի օգտին քվեարկել: Նա այդ թեմայով զրուցել է իր խորթ հոր՝ Քեյթլին Ջենների հետ, որը համոզել է Քիմին ձայնը հանրապետականներին տալ»,- նշել է մոտ կանգնած աղբյուրը:

Սակայն Քիմը արագ արձագանքել է հոդվածին՝ իր Twitter-ում հրապարակելով Հիլարիի լուսանկարը ու ստորագրելով.

«Միայն նրա օգտին, առա՛ջ: Ես նրա հետ եմ»

Հիշեցնենք, որ Wonderland–ի համար ֆոտոշարքում Քիմը ներկայացել էր կանեփի պատկերով զգեստով:



© NEWS.am STYLE