Բնակարանը հարմարավետ դարձնելու հինգ մատչելի միջոց

21:17   25 սեպտեմբերի, 2016

1. Հին դռներից պատրաստված դարակներ

Նույնիսկ ամենաանշուք իրի համար կարելի է թագավորական կիրառում գտնել, նույնն էլ վերաբերում է հին դռներին: Նման դարակները կոմպակտ են, դրանք կարելի է խելացի ձեւով տեղավորել ազատ անկյունում ու բազմազան դարձնել սենյակի կահավորումը:

2. Գրքի էջեր պաստառների փոխարեն

Մի վախեցեք պաստառային նկարների հարցում նոր փորձարկումներից՝ ամենաանսպասելի լուծումները կարող են ամենաշահեկանը լինել

3. Սկուտեղներ, որոնք նույնիսկ երկուշաբթի օրվա առավոտը գունեղ կդարձնեն

Սկուտեղը առաջին անհրաժեշտության իր չէ, բայցեւայնպես այն նույնպես կարող է ավանդ ունենալ հարմարավետ միջավայր ստեղծելու հարցում: Գնել սկուտեղ, թե ինքնուրույն պատրաստել՝ ձեր ընտրությունն է, բայց կան ինստրուկցիաներ, որոնցով կարելի է գլուխգործոցներ պատրաստել, ինչպիսիք խանութներում հաստատ չեք գտնի:

4. Փոքր սեղան փոքր տարածքների համար

Նույնիսկ փոքր տարածքում կարելի է համեստ անկյուն ստեղծել մտորումների ու աշխատանքի համար: Այս խորհուրդները կօգնեն կյանքի կոչել առանձին գրասեղանի մասին ձեր երազանքները:

5. Ամենաբնական կախիչը

Որպես կախիչ կարելի է օգտագործել ծառի չոր ճյուղերը՝ դրանք տեղավորելով տախտակներից պատրաստված սովորական շրջանակում: Հասանելի ու գործնական՝ ինչպես պատրաստել՝ տե՛ս այստեղ:

Աղբյուր՝  Adme.ru



© NEWS.am STYLE