Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությունը Միլանում

11:40   26 սեպտեմբերի, 2016

Ինչ էլ ասեք, բայց իտալացիները կարողանում են այնպես անել, որ մենք կտրվենք այդ բոլոր ջոլիփիթյան պարզաբանումներից: 

Եվ այսպես, Միլանում Նորաձեւության շաբաթվա ընթացքում Dolce & Gabbana –ն ներկայացրել է 2017 գարուն- ամառ հավաքածուն: Եվ այս անգամ ուշադրության կենտրոնում ցուցադրության երիտասարդ հյուրերն էին, բայց գրողը տանի՝ ինչպիսի երիտասարդներ:

Դիզայներները առաջին շարքերում էին նստացրել «աստղային երեխաներին»՝ Պամելա Անդերսոնի ու Թոմմի Լիի որդիներին՝ Դիլան Ջագերին ու Բրենդոն Թոմաս Լիին, Ջուդ Լոուի ու Սեդի Ֆրոսթի որդուն՝ Ռաֆերտի Լոուին, Սիլվեստր Ստալոնեի դստերը ՝ Սիսթին Ստալոննեին, Բրուքլին Բեքհեմի նախկին սիրուհի Սոնյա Բեն Ամմարին, Զոյա Դոյչին, Քրիստինա Բազանին ու ուրիշների: 

Սիսթին Ստալոննե 

Բրենդոն Թոմաս Լի 

իլան Ջագգեր Լի 

Ռաֆֆերթի Լոու 


Աննա Վինտուր

Ինչ վերաբերում է պոդիումին, ապա Դոմենիկո ու Դոլչե Գաբբանաները շոուի հյուրերին հրավիրում են իմպրովիզացված բար, որը գտնվում է արեւադարձային անտառի մեջտեղում, իսկ դեֆիլեի հերոսուհիներն են ջունգլիների բնակիչները ՝ գեղեցիկ թռչուններից սկսած մինչեւ գիշատիչներ:


Աղբյուր՝ Vogue.com



© NEWS.am STYLE