Ջոլին չի պատասխանում Փիթի զանգերին, ուրիշ տուն է տեղափոխվել ու նրան մխիթարում է Ջոնի Դեպը. ամուսնալուծություն հոլիվուդյան ձեւով

11:23   26 սեպտեմբերի, 2016

Սա ապահարզան չէ, այլ աստված գիտի ինչ՝ առնվազն լավ սցենար ֆիլմի համար: Չէինք հասցրել մենք «մարսել» Էնջիի քաղաքական նկտրումների մասին նորությունը, հիմա էլ հայտնի է դարձել, որ 41-ամյա դերասանուհին չի պատասխանում իր ապագա նախկին ամուսնու հեռախոսազանգերին, ու առհասարակ դերասանուհին երեխաների հետ տեղափոխել է Մալիբու՝ իրենց մյուս տունը: Ջոլիի հարեւաններն այստեղ Ջուլիա Ռոբերթսն ու Շոն Պենն են:
Հետոն ավեի հետաքրքիր է:Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է մխիթարում Ջոլիին այս ողբերգական պահին՝ հոլիվուդյան աստղ, սրտակեր Ջոննի Դեպպը:


The Sun -ը գրում է, որ Ջոլին ինքն է դիմել Ջոննիին եւ օգնություն խնդրել նրանից ու ի դեպ Դեպպի խորհուրդով նա դիմել է փաստաբան Լաուրա Վասսերին ( որը զբաղվում է Դեպպի ու Էմբեր Հերդի ամուսնալուծությամբ):

«Էնջին միշտ էլ պաշտում էր Դեպպին: Իսկ երբ նրանք միասին նկարահանվեցին:

«Զբոսաշրջիկը» ֆիլմում ՝ նրանք լավ ընկերներ դարձան: Երբ հայտնի դարձավ, որ Դեպպը բաժանվում է, Ջոլին հաճախ էր զանգում Դեպպին, փորձում էր հանգստացնել նրան: Հիմա էլ Ջոլին է հաճախ Դեպպից խորհուրդ հարցնում»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը:



© NEWS.am STYLE