Քիմ Քարդաշյանը կհայտնվի Փարիզում Նորաձեւության շաբաթվա ընթացքում

12:15   26 սեպտեմբերի, 2016

Ինչպես են իրենց հանգստյան օրերը անցկացրել Ջոլին ու Փիթը՝ մենք արդեն գիտենք, զույգը լիաթոք «վայելում է» իր ամուսնալուծությոնը:

Իսկ ինչո՞վ էր զբաղված Քիմ Քարդաշյանը, շաբաթ հայուհուն «բռնացրել են» ամուսնու հետ նրա ընկերների հարսանիքին, իսկ ահա երեկ 35-ամյա հեռուստաաստղը իր Snapchat–ի բաժանորդներին հետաքրքրել է մի լուսանկարով, որտեղ երեւում է, թե ինչպես է հեռուստաաստղը ինչ-որ տեղ պատրաստվում գնալ:

Կիսամերկ Քիմը հագուստ էր փորձում:

«Հավաքելով ճամպրուկը»,- ստորագրել է հայուհին իր լուսանկարը:

Հաջորդ լուսանկարով, որի վրա քաղցրավենիքներ են պատկերված, Քիմը բացատրել է, թե ուր է մտադիր գնալ:

«Պատաստվում եմ Փարիզ՝ Նորաձեւության շաբաթին»,- ստորագրել է լուսանկարը հեռուստաաստղը (ըստ երեւույթին Քիմը, ինչպես միշտ, ներկա կգտնվի Balmain եւ Chanel-ի ցուցադրությունը)



© NEWS.am STYLE