Վարսավիրանոց, ձայնագրման ստուդիա, մարզասրահ, ՍՊԱ ու մերսման սալոն՝ Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի նոր տունը

12:35   26 սեպտեմբերի, 2016

Ինչպես գիտեք, Քիմն ու Քանյեն երեխաների հետ այս պահին բնակվում են Քիմի մոր՝ Քրիս Ջենների տանը , քանի դեռ կառուցվում է նրանց նոր տունը՝ Hidden Hills -ում: Առանձնատունը, որում հիմա աշխատանքները շարունակվում են, ամուսինները 2014-ին են ձեռք բերել 20 մլն դոլարով: Որոշ ժամանակ հետո, զույգը փորձել է վաճառել տունը, իսկ հետո որոշել է վերանորոգում անել ու տեղափոխվել այնտեղ ապրելու:

TMZ պորտալը պարզել է, որ Քիմը մտադիր է հինգ ամսից տեղափոխվել նոր տուն: Իսկ մինչ այդ կայքին հայտնի է դարձել, թե կոնկրետ ինչ է լինելու առամնձնատանը :Իսկ այնտեղ բավականին շատ բան է նախատեսված՝ հատուկ խաղահրապարակի նման հարդարված մանկական սենյակներ, վարսավիրանոց, ՍՊԱ սալոն, մերսման սալոն, ձայնագրման ստուդիա Քանյեի համար, հսկայական կինոթատրոն ՝ Dolby աուդիոհամակարգով:

Քիմը արել է բացարձակապես ամեն ինչ, որպեսզի իրենք տիպված չլինեն տանից դուրս գալ: 

ՀԻշեցնենք, որ երեկ 35-ամյա հեռուստաաստղը հետաքրքրել էր իր Snapchat –ի բաժանորդներին մի լուսանկարով , որտեղ երեւում էր թե ինչպես է Քիմը ինչ- որ տեղ պատրաստվում գնալ:



© NEWS.am STYLE