Հիասքանչ Ադրիանա Լիման amfAR բարեգործական երեկույթին Միլանում

13:13   26 սեպտեմբերի, 2016

Միլանում Նորաձեւության շաբաթը մոտենում է ավարտին, ու մենք աստիճանաբար մեր ուշադրությունը տեղափոխում ենք Փարիզյան Նորաձեւության շաբաթ:

Իսկ մինչ այդ Իտալիայում նորաձեւության ցուցադրություններից ու երեկույթներից բացի նաեւ բարեգործական գալա երեկոներ են անցնում: Ինչպես միշտ amfAR կազմակերպությունը, որը պայքարում է ՁԻԱՀ-ի հետ, բարեգործական երեկույթ էր կազմակերպել, ուր հրավիրել էր Victoria's Secret –ի հրեշտակ գեղեցկուհի Ադրիանա Լիմային:

Բրազիլացի գեղեցկուհին հայտնվել էր Mugler-ի անսամբլով:

Desigual ապրանքանիշի 35-ամյա դեսպանը բեմից ելույթ է ունեցել այդ սարսափելի հիվանդության դեմ պայքարի համար դրամահավաք կազմակերպելու աջակցությամբ:

Աղբյուր՝  Daily Mail
Լուսանկարներ ՝ Getty



© NEWS.am STYLE