Մեկ-մեկ անկեղծությունս հասնում է չափազանցության, ու երեւի հենց դրանում է իմ շարմը. Հասմիկ Վերդյան

11:10   26 սեպտեմբերի, 2016

«Տնփեսա» եւ մի շարք այլ ֆիլմերից հայտնի դերասանուհի Հասմիկ Վերդյանն այս շրջանում նկարահանվում է «Լրագրողները» հեռուստասերիալում: Նոր նախագծի եւ երազած կերպարների մասին զրուցեցինք միշտ ժպտերես եւ անկեղծ դերասանուհու հետ.

«Ալինան, որին մարմնավորում եմ, զուտ կերպար է, որին ես պետք է ընթացքում կերտեմ, գտնեմ հետաքրքիր դետալներ, ինչն իմ ամենասիրրելի գործն է: Իսկ ավելի լուրջ՝ կցանկանայի, որ հաջորդ դերս լինի ավելի դրամատիկ կերպար, որին ես մեծ հաճույքով կմարմնավորեի. Օրինակ՝ մի աղջկա, որը կորցրել է ամեն ինչ ու փորձում է կյանքի դժվարություններին բախվելով հաղթահարել ամեն բան: Ի դեպ, սա ռեժիսորներին հուշում, որ կա մի դերասանուհի, որը մեծ հաճույքով կցանկանար ստանալ նման առաջարկ»,-ժպիտով նշում է Հասմիկը՝ ավելացնելով, որ, միգուցե, դա հենց այն կերպարն է, որին հոգու խորքում ցանկանմում է կերտել:

Դերասանուհին, որը  միշտ աչքի է ընկնում իր անմիջականությամբ եւ անկեղծությամբ, ասում է.

«Մեկ-մեկ անկեղծությունս հասնում է չափազանցության ու երեւի հենց դրանում է իմ շարմը»:)

Հասմիկը ցավով է նշում, որ հիմա մարդկային լավ տեսակը պակասել է.

«Մարդիկ հիմնականում խաղում են ավելի շատ կյանքում, քան  բեմում: Շեքսպիրի խոսքերն ընկալել այնպես, ինչպես բնորոշ է այն տեսակներին, որոնք ուրիշ կերպ չեն կարող ապրել…»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE