Իրինա Շեյքը,Ադրիանա Լիման, Հադիդ քույրերը Bottega Veneta –ի ցուցադրությանը

13:36   26 սեպտեմբերի, 2016

Միլանում Նորաձևության շաբաթը մոտենում է ավարտին, ու մենք ձեր ուշադրությունն ենք հրավիրում Bottega Veneta –ի գարուն-ամառ 2017 հավաքածուի ցուցադրության վրա: Ավելի ուշ մենք ևս մեկ հոդված կնվիրենք Prada –ի ցուցադրությանը Միլանյան շաբաթից, իսկ մինչ այդ կհետևենք Bottega Veneta–ի պոդիումին, որի հավաքածուն ներկայացրել են Ադրիանա Լիման, Իրինա Շեյքը, Ջիջի ու Բելլա Հադիդները, Եվա Հերցիգովան ու շատ այլ մոդելներ:


Իրինա Շեյք

Bottega Veneta–ի գարուն- ամառ շոուն հոբելյանական է իտալական ապրանքանիշի համար, քանի որ այս տարի նորաձևության տունը նշում է իր 50-ամյակը:

Ադրիանա Լիմա

«Ես կցանկանայի շեշտադրել ապրանքանիշի առանցքային արժեքները՝ նրբագեղ ճոխություն ամեն ինչում՝ լինի դա կոշիկ, թե զարդ, ոըր թողարկում է Bottega Veneta ապրանքանիշը: Ինձ համար առաջնային է ձևվածքի պարզությունը ու հագուստի հասարակությունը, որոնք ճոխ են դառնում միայն շքեղ կանանց հագին»,- նշել է ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Թոմաս Մայերը:

Ջիջի ու Բելլա Հադիդները Bottega Veneta գարուն- ամառ 2017 ցուցադրությանը

Լորեն Հաթթոնը ու Եվա Հերցիգովան Bottega Veneta –ի գարուն- ամառ 2017 ցուցադրությանը

Աղբյուր՝ Vogue



© NEWS.am STYLE