Աստղային make up. Քլոե Քարդաշյան (ֆոտո)

14:15   26 սեպտեմբերի, 2016

Քարդաշյան ազգանունը ոչ միայն չի կորցնում իր հայտնիությունը, այլեւ օր օրի դառնում է մամուլի անբաժան մասը: Ի՞նչ են հագնում Քարդաշյանները, ո՞ւր են գնում, ի՞նչ են ուտում եւ, վերջապես, ինչպե՞ս են դիմահարդարվում:

Ընտանիքի հանդեպ այսչափ հետաքրքրասիրությունը պատահական չէ: Քույրերն, իսկապես, մեկը մյուսից համարձակ, բայց միեւնույն ժամանակ ճաշակով են հագնվում ու շպարվում:

Որպես օրինակ՝ վերցնենք Քլոե Քարդաշյանին… Նրա դիմահարդարումը միշտ անզուգական է: Հայուհին գտել է այն ոճը, որն իրեն շլացնող ու տարբերվող է դարձնում:

Քլոեն սիրում է շեշտել աչքերը տարբեր երանգների մատիտներով: Սեւ, կապույտ, ոսկեգույն եւ սպիտակ՝ այս երանգները հաճախ են փայլում Քարդաշյանի կոպերին:

Շուրթերը Քլեոն նախընտրում է ընդգծել մեղմ գույներով՝ վարդագույնի, բաց շագանակագույնի եւ ոսկեգույնի երանգներով: Սակայն ինչպես շատերը՝ Քլոեն առավել եւս հետ չի մնում թրենդներից: Այս շրջանում հայուհուն հաճախ կարելի է տեսնել նաեւ մուգ երանգի շրթներկով:

Երկար-բարակ գրելու փոխարեն՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն լուսանկարները, որոնք լավագույնս բնութագրում են Քլոե Քարդաշյանի դիմահարդարման ոճը:

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE