47-ամյա Քեթրին Զետա Ջոնսը հուզիչ ձեւով շնորհավորել է 72-ամյա Մայքլ Դուգլասին ծննդյան օրվա առթիվ

14:29   26 սեպտեմբերի, 2016

Խոսք չկա՝ հաջողացնել այնպես ամուսնանալ, որ կնոջդ հետ նույն օրը նշես ծնունդդ: Երեկ Սեպտեմբերի 25-ի, Քեթրին Զեթա Ջոնդը 47 տարեկան դարձավ, իսկ նրա ամուսինը՝ Մայքլ Դուգլասը՝ 72:

Քեթրինը իր Instagram–ում հրապարակել է սելֆի ամուսնու հետ ու հուզիչ ձեւով շնորհավորել նրան:

«Տոնական համբույր իմ ամուսնու համար: Շնորհավորում եմ մեզ»,- գրել է աստղը:
Քեթրինն ու Մայքլը ամուսնացել են 2000-ին ու երկու երեխաների են դաստիարակում

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Մայքլ Դուգլասի որդին դուրս է եկել բանտից յոթ տարվա ազատազրկումից հետո:



© NEWS.am STYLE