Ռոբ Քարդաշյանի ապագա զոքանչը միջամտել է դստեր ու Քիմի եղբոր հարաբերություններին

14:50   26 սեպտեմբերի, 2016

Ինչպես գիտեք, Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան սպասում են իրենց առաջնեկին: Իսկ մինչ այդ E ալիքը ցուցադրում է Rob & Chyna ռեալիթի շոուն` զույգի կյանքի մասին:

Շոուի առաջին եթերաշրջանում 6 կամ 7 դրվագներ կլինեն, որոնցից վերջինը պետք է ամենահետաքրքիրը դառնա, քանի որ այն պետք է նվիրված լինի Չայնայի ծննդաբերությանը, որը ալիքը մտադիր է ցուցադրել ուղիղ եթերում: Դե իսկ նախորդ դրվագում Չայնայի մայրը՝ Տոկիո Տոնին (այ քեզ անուն) միջամտել է դստեր ու Ռոբի ընտանեկան վիճաբանությանը:

Երեկույթներից մեկի ժամանակ Ռոբը Չայնային ասել էր, որ վստահ է՝ հենց ծնվի նրա երեխան՝ նա անմիջապես կցանկանա պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները՝ այսինքն ամուսնանալ:

«Դա միայն նրա երեխան չէ, դա ձեր երեխան է»,- միջամտել է Չայնայի մայրը, որը ներկա էր այդ խոսակցությանը:

Բլեքը փորձել է հանգստացնել մորը՝ ասելով որ Ռոբին կարելի է հասկանալ, քանի որ մինչ այդ նա անհաջող հարաբերությունների փորձ է ունեցել, դրա համար էլ վախենում է լուրջ հարաբերություններից:

«Ռոբ, դու պետք է այլեւս չվախենաս: Չայնան ուժեղ կին է: Նրան պետք չէ երեխա առանց հոր: Դու պետք է լուրջ լինես: Հասկանո՞ւմ ես ինձ: Կամ էլ ինքդ ամեն ինչ կփչացնես»- ասել է աղջկա մայրը:

Ի դեպ օրերս Բլեքը Ռոբին տարել էր այն սթրիփթիզ ակումբը, որտեղ սկսել էր պարել:

«Եթե ես երբեւէ իմ աղջկան տեսնեմ նման վայրում... Դու նույնպես այլեւս երբեք այստեղ չես աշխատի»- ասել էր Ռոբը:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE