Սկանդալ է հասունանում. համացանցում հայտնվել են Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի ամուսնական պայմանագրի մանրամասները

15:08   26 սեպտեմբերի, 2016

Փիթի ու Ջոլիի ապահարզանը նոր մակարդակ է դուրս եկել: Միջգալակտիկական՝ դեռ ոչ, բայց երկրային՝ հաստատ: Ամեն օր նորանոր մանրամասներ են հայտնի դառնում մեր օրերի ամենաաղմկահարույց ամուսնալուծության մասին:

Այս անգամ ամենագո TMZ պորտալը գտել ու համացանցում հրապարակել է աստղերի ամուսնական պայմանագրի մանրամասները:

Պայմանագրի համաձայն՝ Ջոլին ու Փիթը լուրջ ֆինանսական տարաձայնություններ չեն ունենա, քանի որ նրանք ընդամենը երկու տարի են պաշտոնապես ամուսնացած եղել ու առաջին իսկ օրվանից պատրաստվել են ամուսնալուծության: Փաստաթղթում գրված է, թե ում, ինչ ու ինչքան է բաժին հասնելու հարաբերությունների պաշտոնական խզման դեպքում:

Անջելինայի ու Բրեդի համատեղ կարողությունը 400 մլն դոլար է գնահատվում: Ամուսինները անշարժ գույքի 12 օբյեկտ ունեն: Տների մեծ մասը գնվել էր մինչեւ հարսանիքը, իսկ որոշ մասն էլ ՝ նույնիսկ մինչեւ զույգի ծանոթությունը: Փիթին է պատկանում յոթ առանձնատուն, իսկ Ջոլիին՝ միայն երկուսը: Անշարժ գույքի եւս երեք օբյեկտ՝ խաղողի այգի Ֆրանսիայում, առանձնատուն Նոր Օռլեանում ու բնակարան Նյու Յորքում, դերասանները միասին են գնել մինչեւ հարսանիքը:

Ամուսնական պայմանագրի միակ կետը, որի պատճառով կարող է փոթորիկ բարձրանալ, Ջոլիի ու Փիթի երեխաների նկատմամբ խնամակալությունն է:

Անջելինան ուզում է մենակ դաստիարակել իր վեց երեխաներին: Բրեդին նա թույլ կտա երեխաներին տեսակցել միայն հանգստյան օրերին: Սակայն դերասանը մտադիր է պայքարել Մեդդոքսի, Պակսի, Նոքսի, Շայլոյի, Զահարայ ու Վիվյենի խնամակալության համար:

Ավելի վաղ հայտնի է դարձել նաեւ աստղերի բաժանման եւս մեկ վարկած՝ Ջոլին մտադիր է քաղաքական կարիերա սկսել:



© NEWS.am STYLE