Ոչ մի ապացույց՝ ՀԴԲ-ն ավարտվել է երեխաների հետ դաժան վարվելու համար Բրեդ Փիթի դեմ հարուցված գործի հետաքննությունը

15:42   26 սեպտեմբերի, 2016

Այս ընտանիքը դեռ երկար է քայքայելու մեր նյարդերը: Շուտով մենք ավելի շատ բան կիմանանք Փիթի ու Ջոլիի ապահարզանի, քան մեր երկրի ներքին քաղաքական անցուդարձի մասին:

Անջելինան ապահարզանի էր դիմել օդանավում տեղի ունեցած միջադեպից հինգ օր անց, որտեղ ականատեսների խոսքով Բրեդը վիճել էր 15-ամյա որդու՝ Մեդդոքսի հետ: Մամուլը հավաստիացնում է, որ Էնջին դժգոհել է երեխաների հետ ամուսնու դաժան վերաբերմունքից, իսկ ահա ոստիկանությունը դրա ոչ մի ապացույց չի գտել:

Լոս Անջելեսի Ընտանիքների ու երեխաների հսկողության ծառայության աշխատակիցները եւ ՀԴԲ-ն առանձին հետաքննություն են իրականացրել:

TMZ -ը գրում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն փակել է երեխաների հետ դաժան վարվելու համար Բրեդ Փիթի դեմ հարուցված գործի հետաքննությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրեդի նկատմամբ մեղադրանքները հանվել են: Դերասանը քրեական հետապնդման չի ենթարկվելու, քանի որ դրա համար բավարար ապացույցներ չկան: Բացի այդ` հարցաքննված ականատեսներն էլ են հաստատել, որ Փիթն իր որդուն չի ծեծել:



© NEWS.am STYLE