Իոսիֆ Կոբզոնից պարտք վերցրած 25 միլիոն դոլարը չվերադարձրած գործարարին Մոսկվայում վեց տարով ազատազրկել են

16:22   26 սեպտեմբերի, 2016

Իոսիֆ Կոբզոնից պարտք վերցրած 25 միլիոն դոլարը չվերադարձրած գործարարին Մոսկվայում դատեցին, գրում է «Դնին»: Ոմն Վագիֆ Պեյսախով, որը Կոբզոնից 25 մլն դոլար էր պարտքով վերցրել, «Առանձնապես խոշոր չափերի խաբություն» հոդվածով վեց տարվա ազատազրկման է դատապարտվել:

Ի դեպ, գործարարը ժամանակին Անաստասիա Վոլոչկովայի սիրեկանն է եղել: Դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել ու կարող է բողոքարկվել տասը օրվա ընթացքում:

Քննության տեղեկություններով Պեյսախովը բազմիցս Կոբզոնից գումար է պարտքով վերցրել բիզնեսը զարգացնելու համար, սակայն հետո սկսել է չվերադարձնել այն: 2014-ի փետրվարի 1-ին նա պաշտոնապես երգչի հետ երկու պայմանագիր է կնքել՝ 25 մլն դոլար պարտքով վերցնելու մասին: Հենց այդքան էր կազմում նրա պարտքն այն ժամանակ:

Սակայն մի ամսից Պեյսախովը հայտնել է, որ ամբողջ գումարը պարտվել է պոկեր խաղալով, դրա համար էլ չի կարող վերադարձնել: Դրանից հետո Կոբզոնը ոստիկանություն է դիմել: Քրեական գործ է հարուցվել խաբեության մասին: Քննիչները պարզել են, որ ձեռներեցը ի սկզբանե խաբել է երգչին ու մտադիր չէր վերադարձնել գումարը: Բացի դրանից դատարանը բավարարել է Կոբզոնի հայցը՝ պարտքի գումարի չափով:



© NEWS.am STYLE