Ջուլիա Ռոբերթսին տեսել են Մալիբուում ամուսնու ու երեխաների հետ

16:45   26 սեպտեմբերի, 2016

Տե՛ս Ջոլի, թե ինչպիսին պետք է լինի ընտանիքը:

48-ամյա Ջուլիա Ռոբերթսը 2002-ից ամուսնացած է Դենիել Մոդերի հետ: Դերասանուհին երեք երեխաների է դաստիարակում՝ 11-ամյա երկվորյակներ Հազելին ու Ֆիննին ու 9-ամյա Հենրիին:

Ռոբերթսին ընտանիքի հետ տեսել են Մալիբուում: Չնայած պապարացիները չեն կարողացել որակյալ լուսանկարներ անել, բայցեւայնպես երևում է, որ ընտանիքը վայելում է հանգիստը, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ ապա տղաները ֆուտբոլ էին խաղում, իսկ ծնողները հետեւում նրանց:

Հիշեցնենք, որ օգոստոսին Ջուլիա Ռոբերթը հուզվել ու արտասվել էր նկարահանումների ժամանակ:

48-ամյա դերասանուհին Վանկուվերում էր, որտեղ Օոուեն Ուիլսոնի հետ նկարահանվում էր Wonder («Հրաշք») ֆիլմում:

Աղբյուր ՝ Daily Mail

Լուսանկարներ՝ X17Online



© NEWS.am STYLE