Հայտնի են դարձել «Շերլոկ» սերիալի նոր եթերաշրջանի երկու դրվագների անունները

17:17   26 սեպտեմբերի, 2016

Հայտնի են դարձել «Շերլոկ» սերիալի նոր եթերաշրջանի երկու դրվագների անունները: Թվիթերում BBC –ն հրապարակել է բրիտանական հանրահայտ սերիալի չորրորդ եթերաշրջանի երկու նոր դրվագների անունները :

Դրանք կոչվելու են The Six Thatchers եւ The Lying Detective:

«Շերլոկ» սերիալի չորրորդ եթերաշրջանը մեկնարկում է 2017-ի հունվարի 2-ին:
Եթերաշրջանը կազմված է լինելու երեք դրվագներից, սակայն վերջինի անվանումը հեղինակները դեռ գաղտնի են պահում: 

«Վեց Թեթչեր» դրվագը Արթուր Կոնան Դոյլի TheAdventure of the Six Napoleons ( Վեց Նապոլեոններ) պատմվածքի անվանումն է հիշեցնում:

Պատմվածքում հանցագործը ոչնչացնում է Նապոլեոնի նույնատեսակ կիսանդրիները,որպեսզի գտնի այն մարգարիտը, որը դրանցից մեկի մեջ է թաքցված: Սերիալի ֆանատները կարծում են, որ ֆիլմում խոսքը Մեծ Բրիտանիայի նշանավոր վարչապետի վեց կիսանդրիների կամ դիմանկարների մասին կլինի:
Երկրորդ դրվագը՝ The Lying Detective (Ստող դետեկտիվը) ասոցացվում է The Dying Detective («Մահացող դետեկտիվը») պատմվածքի հետ: Կոնան Դոյլի պատմվածքում Հոլմսը մահացու հիվանդ է ձեւանում, որպեսզի բռնի հանցագործին, որը նրան անբուժելի վիրուսով տուփ էր ուղարկել:



© NEWS.am STYLE