Փողոցային ոճ՝ Ռիհաննան Փարիզի օդանավակայանում

18:15   26 սեպտեմբերի, 2016

Փարիզում Նորաձևության շաբաթը, ըստ երեւույթին, աստղառատ է լինելու: Արդեն հայտնի է, որ Ֆրանսիայի մայրաքաղաք է պատրաստվում ժամանել Քիմ Քարդաշյանը, իսկ հիմա էլ փարիզյան օդանավակայանում տեսել են Ռիհաննային:

28-ամյա երգչուհին Նյու Յորքից ժամանել էր Fenty x Puma սեւ անսամբլով, ձեռքին էլ Louis Vuitton Frank Gehry Twisted պայուսակ:

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ Ռիհաննան մտադիր է ներկայացնել իր 2017 գարուն-ամառ հավաքածուն Նորաձևության շաբաթվա ընթացքում:

Եվ դեռ հայտնի չէ,արդյոք նա իր ներկայությամբ կպատվի որեւէ ցուցադրություն:Չնայած կասկածում ենք, որ Ռիրին բաց կթողնի Dior-ի եւ Chanel-ի ցուցադրությունները:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարները՝ Xposure



© NEWS.am STYLE