Ռուս օլիգարխի դուստրը Մոնտե Կառլոյում իր հարսանիքին 20 միլիոնանոց զգեստով էր

11:12   27 սեպտեմբերի, 2016

Իրենց զավակների հերթական շքեղ հարսանիքով այս անգամ մեզ ուրախացրեց ռուս օլիգարխ «Ալյանս գրուպի» նախագահ Մուսա Բաժաեւը

Նրա կրտսեր՝ 21 ամյա դստեր՝ Էլինայի հարսանիքը Մոնտե Կառլոյում է անցել:

Էլինան ամուսնացել է Բեքհան Մամակաեւի հետ, որը Dorchester Finance եւ Alima Cosmetics ընկերությունների սեփականատիրոջ որդին է:

«Սպլետնիկը» գրում է, որ հարսանիքը մեծ շուքով անցել է Մոնտե Կառլոյի ռեստորանում, որտեղ նորապսակներին 110 հյուրեր են շնորհավորել:

Հարսնացուն բոլոր հավաքվածներին ապշեցրել է իր գեղեցիկ զգեստով: Էլինան ներկայացել էր Zuhair Murad զգեստով, որը 20 մլն ռուբլի արժեր: Հարսանեկան զգեստը ստեղծելու համար վարպետները չարչարվել են չորս երկար ամիսներ:

Նշենք, որ ընդամենը կես տարի առաջ ամուսնացել էր Մուսա Բաժաեւի ավագ դուստրը՝ Մարիամը: Աղջկա ընտրյալը երիտասարդ գործարար Մահոմեդ Երիխանովն էր: Մարիամն էլ էր ընտրել Zuhair Murad հարսանեկան զգեստներից: Ի դեպ ավագ դստեր հարսանիքը ավելի ծավալուն էր՝ նրա հարսանիքին 600 հյուր կար:

Նշենք նաեւ, որ Մուսա Բաժաեւը ու նրա կինը Լուիզան դստեր հարսանիքին չէին եկել: Ըստ չեչենական ավանդույթի՝ ծնողները իրենց դստրերի հարսանիքներին չպետք է ներկա լինեն:



© NEWS.am STYLE