Քիմ Քարդաշյանը iPhone 6 և 7 հեռախոսների համար պատյաններ է ներկայացրել՝ Քանյե Ուեսթի պատկերով

11:31   27 սեպտեմբերի, 2016

Այն պահի սկսած, երբ Քիմը գործարկեց իր Kimojis սմայլիկները, դրանք հայուհու համար միլիոնների եկամուտ են ապահովել: Kimojis – պատկերները՝ արտասվող Քիմը կամ էլ նրա գայթակղիչ հետույքը արդեն դարձել են iPhone պատյանների պատկերներ:

Իսկ հիմա Քիմը իր Twitter –ում ներկայացրել է նոր պատկերներ iPhone 6, iPhone 6S , iPhone 7 հեռախոսների պատյանների համար: Դրանց վրա Քանյե Ուեսթն է պատկերված:

Եվ ամենացնցողն այն է, որ Քիմը այդ պատյանները մեկ օրում է վաճառել՝ ճիշտ է դրանց քանակը սահմանափակ էր, բայցեւայնպես մեկ օրում սպառվեց:

Վերոնշյալ հեռախոսների սեփականատերերը կարող էին պատյանները ձեռք բերել 30 դոլարով:

Ի դեպ, հիշեցնենք, որ նոր տանը, ուր Քիմը մտադիր է տեղափոխվել հինգ ամսից, լինելու են հատուկ խաղահրապարակի նման կահավորված մանկական սենյակ, վարսավիրանոց, ՍՊԱ սալոն, մերսման սրահ, ձայնագրման ստուդիա Քանյեի համար ու հսկայական կինոթատրոն՝ Dolby աուդիոհամակարգով:



© NEWS.am STYLE