Ռեփեր Թիմաթին բուրգերներ է պատրաստել Մոսկվայի կենտրոնում ու անվճար հյուրասիրել անցորդներին

12:15   27 սեպտեմբերի, 2016

Ռեփեր Թիմաթին բուրգերներ է պատրաստել Մոսկվայի կենտրոնում ու անվճար հյուրասիրել անցորդներին:

Մոտ հինգ հազար մարդ էր հավաքվել երաժշտի ակցիային, որը իր առաջին Black Star խորտկարանն է բացել:

«Սպլետնիկը» գրում է, որ Թիմաթիի պատրաստած բուրգերները համտեսելու ցանկություն ունեցողները բավականին շատ էին: Հայտնի է, որ հաջողվել է մոտ 300 չափաբաժին տաք բուրգերներ բաժանել: Բուրգերների բաժանումը ծրագրվածից ավելի շուտ են դադարեցրել, քանի որ ռեփերի ձեռքից դրանք ստանալու ցանկություն ունեցողների քանակը չափից շատ էր:

Նոր խորտկարանի որոշ հաճախորդներ խոստովանել են, որ ավելի քան մեկ ժամ հերթ են կանգնել բուրգեր ստանալու համար:

<

A video posted by Black Star (@timatiofficial) on



© NEWS.am STYLE